Ճապոնացիները ճառագայթում «տեսնող» սարք են ստեղծել
Ճապոնիայի Օդատիեզերական ուսումնասիրության գործակալությունը գամմա ճառագայթներ արտանետող ռադիոակտիվ մասնիկներ արտապատկերող Super-wide Angle Compton Camera սարքի նախատիպն է ստեղծել, գրում է բրիտանական Daily Mail-ը:
Սարքի հիմքում ընկած են գամմա ճառագայթներ դիտարկող սենսորորային տեխնոլոգիաները, որոնք հետագայում կավելացվեն գործակալության հաջորդ ASTRO-H ճառագայթային դիտորդական արբանյակին:
Կանխատեսվում է, որ սարքը ծովի մակարդակից բարձր գտնվող ռադիոակտիվ մասնիկների տեսողական պատկերներ կաստանա, ինչը գրեթե անհնար է ներկայում օգտագործվող սարքերի միջոցով:
Անցյալ ամիս Ճապոնիայի ատոմային էներգիայի գործակալությունը և Ֆուկուսիմա ատոմակայանի ղեկավարությունը սարքը հաջողությամբ փորձարկել են ատոմակայանի հարևան գյուղերից մեկում:
Ֆուկուսիմայի ներքին ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է,որ ներկայումս գործարանում ճառագայթման աստիճանը բավական բարձր է և ռեակտորը հովացնելու համար բավականաչափ սառը ջուր չկա:










