Google-ի տեսախցիկներն այսուհետ կլինեն նաև կենգուրուների վրա
Google ընկերությունը Google Street View ծառայության համար յուրահատուկ տարբերակ է մշակել, տեղեկացնում է News.com.au կայքը:
«Առաջիկա 4 շաբաթների ընթացքում, ավելի քան 1000 կարմիր կենգուրուների վրա հատուկ տեսախցիկներ կամրացվեն, որոնք հնարավորություն կտան 360 աստիճան շառավղով նոր տեսակի լուսանկարներ ստանալ», - նշված է ընկերության կայքում:
Նկարները կտեղադրվեն համացանցում և պարբերաբար կթարմացվեն: Այս նախագիծը կգործի դեռ միայն Ավստրալիայում, թեև ընկերությունը նախատեսում է ապագայում այլ կենդանիների միջոցով նոր լուսանկարներ ստանալ աշխարհի առավել դժվարամատչելի բնակավայրերից:










