Երևանում ուռուցքաբանական կենտրոնի ստեղծման մասին հուշագիր է ստորագրվել
Այսօր ՀՀ կառավարությունում փոխհամաձայնության հուշագիր ստորագրեցին Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի գործադիր տնօրեն Արմեն Խաչատուրյանն ու բելգիական Global Medical Solutions ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Հայկ Բաքրջյանը:
Ըստ հուշագրի՝ Երևանի Ֆիզիկայի ինստիտուտում կհիմնվի ուռուցքաբանական հիվանդությունների բուժման գերժամանակակից կենտրոն, որն կներառիտեխնիկական բարձր հագեցվածությամբ երեք բաժանմունք՝ «Ցիկլոտոն» սարք, ախտորոշման կենտրոն՝ Հայաստանում նախատիպը չունեցող PET նորագույ սկաներով: Այն հնարավորություն է տալու օրգանիզմում հայտնաբերել դեռևս սաղմնային վիճակում գտնվող ուռուցքը:
Երրոդ բաժանմունքը կլինիկան է, որտեղ իրականացվելու է այդ նույն ռադիոիզոտոպերով բուժումը:
Հուշագրի ստորագրումից հետո կայացած մամուլի ասուլիսին բելգիական ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Հայկ Բաքրջյանն ասաց, որ կենտրոնի հիմնումը մի մեծ երազանքի իրականացման սկիզբ է:
«Կան Հայաստանից շատ ավելի զորեղ երկրներ, որոնք դեռևս չունեն նմանատիպ սարքավորումներ»,-ասաց նա:
Ուռուցքաբանության կենտրոնի ծրագիրն իրականացվում է պետական-մասնավոր համագործակցությամբ: Ծրագրի ընդհանրական արժեքը կազմում է մոտ 30 մլն եվրո:
Ըստ Արամ Խաչատուրյանի՝ կենտրոնը պետք է ծառայի ոչ միայն հայ ազգաբնակչությանը, այլև տարածաշրջանին: «Իր մատուցած ծառայություններով և չափորոշիչներով չի զիջելու միջազգային նմանատիպ կենտրոններին»,– ասաց նա:
Հարցին, թե կենտրոնի աշխատանքի արդյունքում չեն առաջանա այդրոք ռադիոակտիվ ճառագայթներ և չեն վնասի ազգաբնակչության առաղջությունը, Արմեն Խաչատուրյանը պատասխանեց. «Այստեղ ռադիոակտիվության ռիսկի մասին անգամ խոսք չկա, քանի որ այդ ֆոնը շատ ցածր է լինելու և չի կարող որևէ վնաս հասցնել»,- ասաց նա:
Խոսելով կենտրոնի գների և ազգաբնակչությանը հասանելիության մասին Հայկ Բաքրջյանը հավաստիացրեց, որ դա նախատեսված է հենց ժողովրդի համար և բնականաբար պետք է հասանելի լինի:
«Ինչքան օգտվողները շատանան, այնքան գինը կիջնի: Կենտրոնը նաև պետք է օգնի նմանատիպ կենտրոնների զարգացմանը»,- ասաց նա:
Կենտրոնի սարքավորումներն գործարկելու են հայ ֆիզիկոսները ՝արտասահմանցի մասնագետների հետ փորձի փոխանակումից հետո:
Կենտրոնի կառուցմումը կսկսվի հուլիսից և շահագործման կհանձնվի տարեվերջին:
Ըստ կառավարության մամուլի հաղորդագրության՝ամեն տարի չարորակ նորագոյացություններից հանրապետությունում հաշմանդամ է դառնում շուրջ 2700 մարդ, այս մասին տեղեկանում ենք կառավարության մամուլի հաղորդագրությունից:
Ըստ այդմ՝ տարեկան տնտեսական վնասը գերազանցում է 75.0 մլն դրամը:
Եթե 100 հազ. բնակչության հաշվարկով 1995թ-ին այդ թիվը կազմում էր 125 դեպք, իսկ 2000թ-ին՝ 185 դեպք, ապա այսօր այն հասել է 235-ի:










