Հետտրավմատիկ խանգարումների նկատմամբ զգայությունը կարող է փոխանցվել գեներով
Ամերիկացի գիտնականները հայտնաբերել են, որ հետտրավմատիկ սթրեսային խանգարման (PTSD) նկատմամբ զգայունությունը կարող է մասամբ պայմանավորված լինել գեներով:
Գիտնականների խումբը հետազոտել է 1988թ-ի Հայաստանի երկրաշարժը վերապրած՝ 12 ընտանիքների 200 անդամների ԴՆԹ-ն:
Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ նրանք, ովքեր կրում են գենի 2 տարբերակ (որոնցից մեկը նպաստում է սերատոնինի արտադրմանը, իսկ մյուսը՝ տրամադրության և վարքի) նրանց մոտ ավելի հաճախ են դրսևորում PTSD-ի (հետտրավմային սթրեսային խանգարման) ախտանիշեր:
Ուսումնասիրության արդյունքները տպագրվել են Journal of Affective Disorder ամսագրում:
PTSD-ն կարող է առաջանալ ցանկացած տրավմայի արդյունքում՝ լինի դա պատերազմ, տարերային աղետ կամ սեռական բռնություն:
Ախտանշանները կարող են ընդգրկել հիշողություններ, զգայունության բացակայություն կամ գերզգայունություն վտանգի նկատմամբ: Նման ախտանիշեր ունեցող անձինք խուսափում են ցանկացած իրավիճակից, ինչը կարող է հիշեցնել նախկին տրավմայի մասին:
Հայկական ընտանիքների ԴՆԹ-ն ուսումնասիրելիս՝ Կալիֆորնիայի համալսարանի գիտնականները հայտնաբերել են, որ նրանք, ովքեր վերապրել են մի քանի PTSD-ի ախտանիշ, ամենայն հավանակությամբ ունեն 2 յուրահատուկ գենի տեսակ՝ TPH1 և TPH2:
Գիտական աշխատանքների ղեկավար, հոգեբույժ Արմեն Գոենջյանն ասել է. «Մենք կարծում ենք, որ գեների տարբերակները ավելի քիչ սերատոնին են արտադրում, քանի որ այդ ընտանիքների անդամները նախատրամադրված են բռնության կամ աղետների հետևանքով առաջացած հետտրավմային սթրեսային խանգարման նկատմամբ»:










