Sony-ն «խելացի» վարդակներ է ստեղծել (տեսանյութ)
Sony ընկերության ինժեներները «խելացի» վարդակներ են ստեղծել, որոնք կարող են որոշել, թե ստույգ ինչ սարք է միացված վարդակին, ինչպես նաև կարող են չափել թե որքան էլեկրաէներգիա է հարկավոր տվյալ սարքն աշխատացնելու համար, տեղեկացնում է diginfo կայքը:
Վարդակներում կիրառվել է ընկերության արտարդրած FeliCa տեխնոլոգիան:
«Ցանկացած սարքի տվյալները գրանցվում են վարդակի հատուկ կրիչում, որն ունակ է ոչ միայն որոշել թե դա ինչ սարք է, այլև` թե որքան ժամանակ է միացված հոսանքին», - ասել է կոմերցիոն հարցերով ավագ մենեջեր Կունիա Հայաշին:
Գերբեռնվածության դեպքում, վարդակը կարող է որոշել, թե որ սարքը կարելի է միացնել, որը` ոչ:
«Մենք դեռ չենք որոշել, թե այս վարդակները երբ շուկա կհանվեն: Կարծում ենք, որ այդ գաղափարի իրականացման համար մեզ հետ պետք է աշխատեն նաև այլ արտադրող ընկերությունների ինժեներները», - ավելացրել է Հայասին:










