Չինացի նախկին գործազուրկը 31 հազ դոլարով սուզանավ է վաճառել (տեսանյութ)

15:14 • 02.04.12

Չինաստանի Հուբեյ նահանգի բնակիչ, նախկին գործազուրկ 37-ամյա Ժանգ Վույին 31 հազ դոլարով սուզանավ է վաճառում, տեղեկացնում է «Օդիսենթրալ»-ը:

Վույին նշել է, որ իր պատրաստած սուզանավը հիմնականում նախատեսված է տեղի ձկնորսների համար: Արտաքնապես ձկան տեսակ ունեցող սարքը տեղավորում է 2 մարդու, կարող է սուզվել մինչև 20մ, ինչպես նաև ընթանալ է մինչև 20կմ/ժ արագությամբ:

Ներկայում Վույիի արհեստանոցում ավելի քան 10 երիտասարդ ներգրավված են նոր սուզանավերի ստեղծմանը:

«Ես այնքան քաջ գտնվեցի, որ առանց տարակուսանքի գնեցի Վույիի պատրաստած առաջին սուզանավը: Այն օգնեց ինձ 40 րոպեում որսալ ավելի քան 50կգ ծովային վարունգ», - ասել է առաջին սուզանավի տերը: