Google-ով վիրտուալ էքսկուրսիա Սպիտակ տանը

13:06 • 03.04.12

Միացյալ Նահանգների նախագահական նստավայրն այսուհետ հասանելի կդառնա շարքային քաղաքացիների համար: «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ի հաղորդմամբ` այսօրվանից Սպիտակ տուն վիրտուալ կարող է այցելել յուրաքանչյուր անձ: Դրա համար անհրաժեշտ է ընդամենը ձեռքի տակ ունենալ ինտերնետ-հասանելիությամբ համակարգիչ:

Նախագահական նստավայրում «շրջել» ցանկացողներին կօգնի Google ընկերության Google Art Project ծրագիրը:

ԱՄՆ առաջին տիկին Միշել Օբաման վիրտուալ այցելուներին ուղղված ողջույնի խոսքում ընդգծել է, որ Սպիտակ տունը միայն շենք չէ, որտեղ ապրում է նախագահի ընտանիքը կամ հանդիպում են համաշխարհային առաջնորդները:

«Այն հայտնի է նաև որպես «Ժողովրդի տուն», որը պետք է բաց լինի յուրաքանչյուր մարդու առաջ: Հազարավոր մարդիկ շրջել են այս սենյակներով, դիտել Ջորջ Վաշինգտոնի, Աբրահամ Լինքոլնի ու Ջոն Քենեդիի նկարները, իսկ հիմա դուք կարող եք նույնն անել` չլքելով ձեր տունը», - ասել է Միշել Օբաման:

Google-ով վիրտուալ էքսկուրսիա Սպիտակ տանը