Գրիպի դեմ պատվաստումներն անօգուտ են. զեկույց

11:10 • 03.04.12

Երկրագնդի չափահաս բնակչության շրջանում գրիպի դեմ պատվաստումները, որոնց համար տարեկան ծախսվում են խոշոր գումարներ, իրականում կամ անօգուտ են, կամ աննշան արդյունք ունեն, այսօր գրում է «Դանիական բժշկական ամսագիր»-ը` վկայակոչելով Օրհուսի համալսարանի Հասարակական առողջապահության ինստիտուտի գիտնականների զեկույցը:

«ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ի փոխանցմամբ` մասնագետների խումբն ուսումնասիրել է այս հարցի շուրջ ողջ գիտական գրականությունը, որտեղ չի հայտնաբերել գոնե մեկ ապացույց, որ գրիպի դեմ պատվաստումները բարձրացնում են մարդու օրգանիզմի դիմադրողականությունն այդ հիվանդության դեմ:

«Մեր ընդհանուր եզրակացությունն այսպիսին է` պատվաստումների արդյունավետությունը լավագույն դեպքում աննշան է», - հայտնել է ուսումնասիրության համակարգող Լուիզա Էրնսկով Պեդերսենը:

Նրա խոսքով` ընկերությունների կողմից իրենց աշխատողների համար պատվաստանյութերի գնման համար ծախսվող գումարները լավ կլիներ ուղղվեին հաստատություններում հիգիենիկ ու կլիմայական պայմանների լավացմանը:

Դեղերի ազգային գործակալության դեղամիջոցների արտոնագրերի տրամադրման վարչության պետ Ստեֆան Տիրտստրուպը հայտնել է, որ Առողջապահության ազգային խորհրդի կայքէջում տեղադրված այն համոզմունքը, թե «պատվաստանյութը պաշտպանում է մարդկանց», ամենևին էլ չի նշանակում, որ մարդը պատվաստվելուց հետո չի հիվանդանա գրիպով:

Գրիպի դեմ պատվաստումներն անօգուտ են. զեկույց