Մարդը 300 հազ տարի ավելի վաղ է սկսել կրակ օգտագործել,քան ենթադրվում էր

11:28 • 03.04.12

Տորոնտոյի և Երուսաղեմի համալսարանների հնեաբանների համատեղ հետազոտության արդյունքում պարզվել է, որ մարդու էվոլյուցիայի շրջադարձային կետերից մեկը` կրակի հայտնագործումը, տեղի է ունեցել 1մլն տարի առաջ, այսինքն 300 հազար տարով ավելի վաղ քան մինչ այսօր հայտնի էր, գրում է Daily Mail-ը:

Հետազոտությունը անցկացվել է ԱՖրիկայի Կալահարի անապատի հսկայական քարանձավներից մեկում: Այստեղ հնէաբանները հայտնաբերել են 1մլն տարվա վաղեմություն ունեցող ոսկորներ և գործիքներ, որոնց վրա եղել են մոխրի հետքեր:

Քարանձավում հայտնաբերվել են նաև այրված բույսերի և ոսկորների հետքերը, որոնք փաստում են, որ այն ժամանակվա մարդիկ կարողացել են սնունդ պատրաստել և հնարավոր է նաև խմբերով հավաքվել են կրակի շուրջ:

Գտածոների հետազոտության արդյունքում հաստատվել է հնեաբանների այն ենթադրությունը, որ Homo erectus-ները կրակի օգտագործումը դարձրել են իրենց «կենցաղի» անբաժանելի մասը 1մլն տարի առաջ: 

Մարդը 300 հազ տարի ավելի վաղ է սկսել կրակ օգտագործել,քան ենթադրվում էր