Նիդերլանդներում նոր թռչող մեքենա է ներկայացվել (տեսանյութ)
Նիդերլանդներում ներկայացվել է իր տեսակի մեջ եզակի PAL-V թռչող մեքենան, տեղեկացնում է «Թելեգրաֆը»։
Մեքանան կարելի է վարել թե փողոցում, թե օդում, այն բավական դյուրին է կառավարվում։ Գետնից պոկվելու համար անհրաժեշտ է ընդամենը 165մ։ PAL-V-ը կարող է զարգացնել մինչև 185կմ/ժ արագություն։
«Եթե ցանկանում եք թռչել լեռների կամ ջրային տարածքների վրայով, ապա այս մեքենան ձեզ համար է», - ասել է մեքենայի ստեղծող Ռոբերտ Դիգեմանսը։
Հավելենք, որ PAL-V-ն վարելու համար նախ անհրաժեշտ կլինի մասնակցել 20-ից 30 ժամ տևողությամբ հատուկ դասընթացին։










