Ֆիզիկոսները մազից բարակ օրգանական արևային մարտկոց են ստեղծել, որի 1 գրամը 10 վատ հոսանք է արտադրում (լուսանկարներ)

20:23 • 03.04.12

Ճապոնական ու ավստրիական ֆիզիկոսները ստեղծել են ամբողջովին օրգանական և մի քանի միկրոմետր հաստությամբ ֆոտոէլեմենտ, որը կարելի է մի քանի անգամ փաթաթել մարդու մազի վրա` առանց դրա ֆունկցիոնալությունը կորցնելու։ Հետազոտության վերաբերյալ հրապարակումը տեղ է գտել Nature Communications ամսագրում:

Ավստրիայի Լինց քաղաքի Յոհան Կեպլերի համալսարանի ֆիզիկոսների խումբը` Մարտին Կալտենբրուների (Martin Kaltenbrunner) ղեկավարությամբ տեխնոլոգիա է մշակել, որը հնարավորություն է տալիս օրգանական նյութերից և լավսանե ժապավենից գերբարակ և գերճկուն ֆոտոէլեմենտներ ստանալ:

Անհավանական ճկունությունը և մեխանիկական կայունությունը պաշտպանում են «ոլորվող» սարք-թաղանթը անդառնալի վնասումից:

Փորձարարական արևային էներգիայի աղբյուրը լաբորատոր պայմաններում մինչև 4% օգտակար գործողության գործակից է գրանցել, ինչը համադրելի է այլ բարակ ֆոտոէլեմենտների ՕԳԳ-ի հետ: 

Սակայն տվյալ հայտնագործությունը զգալի գերազանցում է մինչև այժմ եղած բարակ արևային մարտկոցներին` այն շարունակում է էլեկտրականություն արտադրել նույնիսկ 80% սխմման կամ 4 անգամ ձգման պայմաններում:

Բացի այդ, քաշի և արտադրողականության հարաբերակցության օրգանական թաղանթը հեշտությամբ առավելություն է գրանցում իր սիլիկոնային մրցակիցների նկատմամբ: Ֆիզիկոսների հաշվարկներով, այն 1 գրամի դիմաց 10 վատ հոսանք է արտադրում, իսկ սիլիկոնային և բազմակոմպոնենտ մրցակից ֆոտոէլեմենտների մեկ գրամը ընդամենը 0,8 կամ 0,3 վատ են արտադրում:

Գիտնականները կարծում են, որ այս հայտնագործությունը հիանալի էներգիայի աղբյուր է անօդաչու թռչող սարքերի, միջատների չափեր ունեցող ռոբոտների, ինչպես նաև «արհեստական կաշվի» բաղադրության մեջ ներառելու համար:

Sub-2-μm-thick organic solar cells.

Ֆիզիկոսները մազից բարակ օրգանական արևային մարտկոց են ստեղծել, որի 1 գրամը 10 վատ հոսանք է արտադրում (լուսանկարներ)