58 մլն տարի առաջ Հարավային ամերիկայի ջունգլիներում ապրել է 1 տոննա կշռող օձ

21:35 • 03.04.12

«Ամերիկացի գիտնականները հայտնաբերել են, որ միլիոնավոր տարիներ առաջ Երկրի վրա ապրում էր հսկայական օձ, - գրում է «Բի-Բի-Սի»-ն:

Շուրջ 58 մլն տարի առաջ Հարավային Ամերիկայի ջունգլիներում ապրել է հսկայական չափսերի հասնող օձ: Օձի քաշը եղել է 1 տոննայից ավել, իսկ երկարությունը՝ մոտ 14 մետր: Նա կարող էր կուլ տալ ողջ մի կոկորդիլոսի:
Օձը, որը ստացել է Titanoboa cerrejonensis անվանումը, համարվում է անակոնդայի և ժամանակակից օձի հեռավոր բարեկամը: Գիտնականները պնդում են, որ նա թունավոր չի եղել և իր զոհերին սպանում էր խեղդելով:

Գիտնականները կարծում են, որ օձի ահռելի չափսերի պատճառը էկվատորում այն ժամանակ տիրող շոգ եղանակն էր:
«Մենք հայտնաբերել ենք սողունների մի ամբողջ աշխարհ. սեղանի չափսերի հասնող կրիաների և շատ մեծ կոկորդիլոսների » - ասել է Ֆլորիդայի համալսարանի փորձագետ Ջոնաթան Բլոխը:

Նշենք, որ օձի քարացած մնացորդները հայտնաբերվել էր Կոլումբիայի Կերեխոն քաղաքում՝ ածխի հանքում պեղումներ կատարելու ընթացքում:


 

58 մլն տարի առաջ Հարավային ամերիկայի ջունգլիներում ապրել է 1 տոննա կշռող օձ