Ատամի նորաստեղծ «դաջվածք»-ը կօգնի կանխել հիվանդությունները
Փրինսթոնի համալսարանի գիտնականները փոքր գերբարակ սենսոր են ստեղծել, որը դաջվելով ատամի վրա կարող է կանխորոշել մարդու մոտ առկա հիվանդությունները` դրանց զարգացման նախնական փուլում, գրում է Daily Mail-ը:
Գրաֆենից(ածխածնի ատոմների մեկ շերտից կազմված նանոնյութ) ստեղծված անլար սենսորը շատ կպչուն է և ունի գերզգայուն մակերես:
Սենսորը, գտնվելով բերանի խոռոչում, որսում է բակտերաները և որոշում,թե ինչ «հիվանդության բակտերիա է այն»: Այնուհետև սարքն այդ մասին տեղեկությունը փոխանցում է բուժանձնակազմին:
Գիտնականները կարծում են, որ այս սարքն առավել օգտակար կլինի զինծառայողների համար` որոշելու, թե արդյոք ստացած վնասվածքի մեջ վարակ ներթափանցել է, թե ոչ: Այն նաև մեծ պահանջարկ կունենա հիվանդանոցներում, որտեղ ցածր դիմադրողականությամբ հիվանդներն առավել անպաշտպան են բակտերաներից:
Սարքի հեղինակը շուտով պատրաստվում է արտոնագրել և վաճառքի հանել այն:










