«Բոինգն» ու «Լամբորջինին» ինքնաթիռ-մեքենա են ստեղծել (լուսանկարներ)
Ամերիկյան մեքենաշինական «Բոինգ» ընկերությունը իտալական սպորտային մեքենաներ արտադրող «Լամբորջինիի» հետ համատեղ ստեղծել է Aventador LP 700-4 մեքենան, տեղեկացնում է style.rbc.ru կայքը:
Կապույտ և սպիտակ ներկված մեքենան դեռ մի օրինակով է ներկայացված, որի խցիկն ավելի շատ ինքնաթիռ է հիշեցնում:
Մեքենայի արտադրության մեջ օգտագործվել են ածխածինի մանրաթելեր, ինչի շնորհիվ այն բավական թեթև է:
Aventador LP 700-4-ը զինված է 12 մխոցանի 6.5լ աշխատանքային ծավալով շարժիչով, հզորությունը` 700 ձիաուժ է, իսկ առավելագույն արագությունը 350կմ/ժ է:












