Սուրճը նվազեցնում է մաշկի քաղցկեղի վտանգը

13:12 • 04.04.12

Չիկագոյի Քաղցկեղի հետազոտման ասոցիացիայի գիտնականները հայտնաբերել են, որ սուրճը նպաստում է մաշկի քաղցկեղի վտանգի նվազեցմանը, գրում է Foxnews-ը:

Գիտնականները փորձարկել են կոֆեինի և ֆիզիկական վարժությունների ազդեցությունը մկների վրա, որոնք մաշկի քաղցկեղի զարգացման բարձր վտանգ են ունեցել: Պարզվել է, որ այն մկների մոտ, որոնք ամեն օր ընդունում էին կոֆեինի չափաբաժինը և կատարում էին վարժություններ անիվի վրա, մաշկի քաղցկեղի վտանգը նվազել է 62%-ով:

Մասնագետները եկել են այն եզրակացության, որ կոֆեինը և ֆիզիկական ակտիվությունը հանգեցնում են քաշի կորստի և բորբոքումների նվազեցմանը (ճարպային հյուսվածքները արտադրում են մեծ քանակությամբ բորբոքային քիմիկատներ): Ինչի արդյունքում մկների մոտ ուռուցքների չափերը փոքրացել են, իսկ դրա զարգացումը զգալիորոն կանգ է առնել: 

Սուրճը նվազեցնում է մաշկի քաղցկեղի վտանգը