Հայտնաբերվել է վիրուս, որը Facebook-ի օգտատերերի վճարային քարտերի տվյալներն է առևանգում

21:53 • 04.04.12

Trusteer հակավիրուսային ընկերության փորձագետները Ice IX վնասատու ծրագրի նոր տարբերակ են հայտնաբերել, որը գողանում է Facebook-ի օգտատերերի վճարային քարտերի վերաբերյալ տեղեկությունները, հաղորդում է «ՌԻԱ նովոստի» գործակալությունը:

Հայտնվելով օգտատիրոջ համակարգչում, ծրագիրը հետևում է, թե ինչ կայքեր է այցելում նա, և հենց որ օգտատերը փորձում է մուտք գործել իր Facebook-ի էջը, վնասատու ծրագիրը էջի ծածկագրում, մուտքագրում է մի էլեկտրոնային ձև, որում օգտատիրոջը առաջարկվում է մուտքագրել իր տվյալները և վճարային քարտի տվյալները: Ծրագիրը, օգտատերերին ավելի հեշտ խաբելու համար, նման միջոցառումը բացատրում է «անվտանգության հավելյալ միջոցառումների անհրաժեշտությամբ»:

Trusteer հակավիրուսային ընկերության փորձագետները նշում են, որ Ice IX վնասատու ծրագրի նոր տարբերակի հեղինակները, ընդհատակյա ֆորումներում ակտիվորեն գովազդում են իրենց «արտադրանքը», նրանք այդ նպատակով նույնիսկ մի քանի գովազդային հոլովակ են ստեղծել, որոնցում բացատրվում է, թե ինչպես ճիշտ կիրառել վնասատու ծածկագիրը:
 

Հայտնաբերվել է վիրուս, որը Facebook-ի օգտատերերի վճարային քարտերի տվյալներն է առևանգում