Բարձրահասակ կանայք ավելի հաճախ են ձվարանների քաղցկեղով հիվանդանում. հետազոտություն
Օքսֆորդի համալսարանի գիտնականները մի շարք ուսումնասիրությունների արդյուքում պարզել են, որ բարձրահասակ կանայք ավելի շատ են հակված ձվարանների քաղցկեղով հիվանդանալուն, քան կարճակասակները, գրում է Daily Mail-ը:
Գիտնականները ուսումնասիրելով մոտ 47 հետազոտության արդյունք, որոնց անցկացմանը ներգրավված են եղել ձվարանների քաղցկեղով հիվանդ 100 հազար կին, հանգել են այն եզրակացությանը, որ ձվարանների քաղցկեղի առաջացման և կնոջ հասակի միջև ուղղակի կապ կա: Պարզվել է, որ կնոջ հասակի յուրաքանչյուր հավելյալ 5.30սմ-ն ավելացնում է տվյալ հիվանդությունը ձեռք բերելու հավանականությունն 7%-ով:
Մասնագետները նշում են, որ բարձրահասակ կանանց օրգանիզմում քաղցկեղային բջիջների քանակն ավելի մեծ է:
Գիտնականներն անչափ կարևորում են այս բացահայտումը, քանի որ արևմտյան երկրներում կանանց հասակի ավելացման միտում է նկատվում:










