Աշխարհի ամենալուռ վայրը Մինեսոտայի ձայնագրման նորաստեղծ ստուդիան է
ԱՄՆ-ի Մինեապոլիս քաղաքում բացվել է հնչունավորման աշխարհի ամեալուռ սրահը, տեղեկացնում է «Դեյլի Մեյլ»-ը:
Սրահի կառուցողներին հաջողվել է 99.99% կատարյալ ձայնամեկուսացում ապահովող սրահ ստեղծել, ինչի շնորհիվ այն գրանցվել է Գինեսի ռեկորդների գրքում` որպես աշխարհի ամենալուռ վայր:
Սրահի բոլոր 30 սմ-անոց պատերը պատված են 1մ հաստությամբ տախտակներով: Նշվում է, որ մարդը չի կարող այնտեղ գտնվել 45 րոպեից ավելի:










