ԱՄՆ-ում կհայտնվեն թռչող մեքենաներ (տեսանյութ)

17:18 • 04.04.12

Ամերիկյան «Տերաֆյուջիա» ընկերության արտադրած ավիա-ավտոմեքենայի համաշխարհային պրեմիերան կկայանա ուրբաթ օրը, «Նյու Յորքի ավտոսրահ»-ում, իսկ վաճառքում թռչող մեքենաները կհայտնվեն հաջորդ տարվանից:

«ԻՏԱՌ ՏԱՍՍ»-ի փոխանցմամբ` 2 մարդու համար նախատեսված հրաշք մեքենան գետնից պոկվում է 800 մետր վազքի արդյունքում առավելագույն արագություն հավաքելուց հետո:

Թռիչքի առավելագույն բարձրությունը 500 մ է, ինչը բազմաթիվ երկրների վարորդների համար բացառում է  իշխանություններից թռիչքներ իրականացնելու թույլտվություն ստանալու անհրաժեշտությունը:

Մեքենայի գինը 279 հազ դոլար է: Արդեն ավելի քան 100 մարդ ցանկություն է հայտնել ձեռք բերել թռչող մեքենա:

 

ԱՄՆ-ում կհայտնվեն թռչող մեքենաներ (տեսանյութ)