Բեռնախցիկում «բնակարան» տեղափոխող մեքենա է ներկայացվել
Շվեյցարական Roombox ընկերությունը հատուկ կոնստրուկտոր է ստեղծել, որը տեղավորվում է ցանկացած 5 դռնանի մեքենայում: Այսպես կոչված` «բեռնախցիկ բնակարանը» հատկապես հարմար է պիկնիկի մեկնողների համար, տեղեկացնում է style.rbc.ru կայքը:
Հարմարանքը բավական քիչ տեղ է զբաղեցնում բեռախցիկում, սակայն այն ունի բնակարանի համար անհրաժեշտ բոլոր իրերը` սեղան, երկու մահճակալ, փոքրիկ սալօջախ, և նույնիսկ ցնցուղ:










