Սեռական մուտացիաները մեծացնում են պտղի մոտ աուտիզմի հավանականությունը

12:33 • 05.04.12

Հարյուրավոր ընտանիքներ ուսումնասիրելուց հետո, գիտնականները եկել են այն եզրակացության, որ ծնողների սերմնահեղուկի կամ ձվաբիջի ինքնաբերական մուտացիաները կարող են բարձրացնել աուտիզմի վտանգը, հայտնում է «Ռոյթերս» գործակալությունը:

Գիտնականների խոսքերով՝ հավանականությունը, որ այս մուտացիաները կփոխանցվեն երեխաներին հայրերի դեպքում 4 անգամ ավելի մեծ է, քան մայրերի դեպքում, ինչը կապված է նաև հոր տարիքի հետ: Մեծ տարիքի հայր ունենալու դեպքում երեխաների մոտ մեծ է աուտիզմի հավանականությունը:

3 նոր ուսումնասիրությունների արդյունքները, որոնք տպագրվել են Nature ամսագրում, ցույց են տվել, որ այսպես կոչված էկզոմա սպիտակուցների համար պատասխանատու գեներում կատարվող մուտացիաները մեծ դեր են խաղում աուտիզմի զարգացման համար: Եվ մինչ գենետիկ կոդում «տեղի են ունենում այս գենետիկական սխալները», որոնցից շատերն անվնաս են, կարող են առաջացնել մեծ խնդիրներ, երբ դրանք տեղի են ունենում գենոմի այն մասում, որը նպաստում ուղեղի զարգացմանը: Գիտնականները հայտնաբերել են, որ այս խախտումները կարող են մեծացնել աուտիզմի զարգացման վտանգը մինչև 20 անգամ:

Գիտնականները նշում են, որ աուտիզմը ընդգրկում է մի շարք խախտումներ՝ սկսած շփվելու անկարողությունից, մտավոր հետամնացությունից մինչև համեմատաբար մեղմ ախտանիշներ՝ ինչպեսին է Ասպերջերսի սինդրոմը: 

Սեռական մուտացիաները մեծացնում են պտղի մոտ աուտիզմի հավանականությունը