Հատապտուղները կրճատում են Պարկինսոնի հիվանդության հնարավորությունը. հետազոտություն

14:45 • 05.04.12

Բրիտանացի և ամերիկացի գիտնականների համատեղ հետազոտության արդյունքում պարզվել է,որ հատապտուղների օգտագործումը տղամարդկանց շրջանում 40%-ով նվազեցնում է Պարկինսոնի հիվանդություն (նյարդային համակարգի ախտահարում) ձեռք բերելու հավանականությունը, գրում է Daily Mail-ը:

Պատճառը հատապտուղների բաղադրության մեջ առկա ֆլավանոիդներն են (հակաօքսիդանտներ), որոնք նյարդապաշտպան ազդեցություն ունեն: Ֆլավոնոիդները չեզոքացնում են բջիջների արտաքին շերտն ու ԴՆԹ-ն ախտահարող ազատ ռադիկալները, որոնք առաջանում են օրգանիզմում նյութափոխանակության արդյունքում:

Հետազոտությանը ներգրավված է եղել Պարկինսոնի հիվանդությամբ տառապող մոտ 130 հազար կին և տղամարդ: Գիտնականները, հաշվի առնելով նրանց տարիքը, ապրելակերպը և ճաշացանկը պարզել են, որ հատապտուղների օգտագործումը նվազեցնում է այս հիվանդության ձեռքբերման հնարավորությունը միայն տղամարդկանց մոտ: Իսկ կանանց շրջանում ֆլավոնոիդներով հարուստ սննդի ընդունումը որևէ էական արդյունք չի տվել:

Ֆլավանոիդները,որոնք առկա են նաև թեյի և կարմիր գինու մեջ, ի զորու են պաշտպանել սրտային,քաղցկեղային և մտավոր թերզարգացվածության հիվանդություններից:  

Հատապտուղները կրճատում են Պարկինսոնի հիվանդության հնարավորությունը. հետազոտություն