Մեծ Հադրոնային կոլայդերն անցել է ռեկորդային էներգիաներով կայուն աշխատանքի

21:16 • 05.04.12

Մեծ հադրոնային կոլայդերի (Large Hadron Collider, LHC կամ ՄՀԿ) վրա աշխատող ֆիզիկոսները կարողացել են հասնել մեկ փնջով 4 տերաէլեկտրոնավոլտ էներգիայի կայուն աշխատանքի (դա նշանակում է, որ բախումը տեղի է ունենում 8 տերաէլեկտրոնավոլտ էներգիայով): Այս մասին հաղորդվում է CERN-ի կայքում հրապարակված մամուլի հաղորդագրության մեջ:

Նման բարձր էներգիայով փնջերը առաջին անգամ արագացուցիչի օղակով անցել են մարտի 23-24-ի գիշերը: Սակայն այդ տիրույթում կայուն աշխատանքի հնարավոր է եղել հասնել միայն այսօր:

«Հիմա գործը փորձարարներինն է: Նրանց խնդիրն է իրագործել այն պոտենցիալը, որը մենք նրանց համար ստեղծել ենք», - մամուլի հաղորդագրության մեջ մեջբերվում է CERN-ի աշխատակից Սթիվ Մայերսի խոսքը:

Մեծ հադրոնային կոլայդերը աշխարհում խոշորագույն արագացուցիչն է, որի օղակի երկարությունը 27 կմ է:

 

Մեծ Հադրոնային կոլայդերն անցել է ռեկորդային էներգիաներով կայուն աշխատանքի