Թվային գրքերը նպաստում են ընթերցանության տարածմանը. հետազոտության

18:04 • 05.04.12

Ամերիկյան Pew գիտահետազոտական կենտրոնի գիտնականները հետազոտության արդյունքում պարզել են, որ թվային գրքեր ունեցողներն ավելի շատ են ընթերցում քան նրանք, ովքեր նախընտրում են տպագիր գրքեր կարդալ, տեղեկացնում է vesti.ru-ն:

Հետազոտության համաձայն` թվային գրքեր ունեցողները տարեկան միջինը 24 գիրք են կարդացել:

Կենտրոնի տվյալներով` նախորդ տարի յուրաքանչյուր 5-րդ ամերիկացին օգտվել է թվային գրքի ծառայություններից: Նշվում է նաև, որ թվային գրքեր ունեցողների 88%-ը հրաժարվել է տպագիր գրքեր ընթերցելուց:

Այունուամենայնիվ, հարցման համաձայն` 2011թ. ԱՄՆ-ի բնակիչների 72%-ը ընթերցել են տպագիր գիրք, իսկ 21%-ը` թվային:

Թվային գրքերը նպաստում են ընթերցանության տարածմանը. հետազոտության