Facebook-ի օգտատերերին նոր վիրուս է սպառնում

18:00 • 05.04.12

Trusteer հակավիրուսային կազմակերպությունից հայտնել են վնասատու Ice 9 ծրագրի նոր տարբերակի մասին, որն ունակ է Facebook սոցիալական ցանցի օգտատերերի վճարային քարտերի մասին տվյալներ կորզել:

Օգտատիրոջ` սոցցանցի անձնական էջ մուտք գործելու առաջին իսկ փորձի ժամանակ ծրագիրն էջի գաղտնաբառում տեղադրում է անուն- ազգանուն, վճարային քարտի մասին տվյալներ գրանցելու մի ձև` իբր անվտանգության նկատառումներից ելնելով:

Trusteer-ի փորձագետների կարծիքով` Ice 9-ի նոր տարբերակի հեղինակներն ակտիվորեն առաջ են տանում իրենց ֆիշինգային ծրագիրը ստվերային համաժողովներում: Նրանք նույնիսկ վնասատու գաղտնաբառի օգտագործման ինստրուկցիայով մի քանի գովազդային հոլովակ են պատրաստել:

Facebook-ի օգտատերերին նոր վիրուս է սպառնում