Ամերիկացիները հրդեհը ճանաչող և մարող ռոբոտ են ստեղծել (տեսանյութ)

10:59 • 05.04.12

ԱՄՆ-ի Ծովային ուսումնասիրության կենտրոնի գիտնականները նոր հրշեջ ռոբոտ են ստեղծել, տեղեկացնում է բրիտանական «Թելեգրաֆ»-ը:

«Օկտավիա» ռոբոտն արտաքնապես նման է մարդու, այն ունակ է խոսք արտաբերելու և տեսողական ճանաչման:

Օկտավիան ունի երկու տեսախցիկ և ջրի տարա, ինչի շնորհիվ կրակի ցանկացած աղբյուր նկատելուն պես այն վայրկենապես մարում է:
 

 

Ամերիկացիները հրդեհը ճանաչող և մարող ռոբոտ են ստեղծել (տեսանյութ)