Տիզը ամենակենսունակ կենդանին է ճանաչվել (տեսանյութ և լուսանկարներ)

00:44 • 05.04.12

Գիտնականները տիզերին Երկիր մոլորակի ամենակենսունակ օրգանիզմ են ճանաչել: Պարզվել է, որ այդ արարածները ունակ են դիմանալու վակուումի և էլեկտրոնային միկրոսկոպի ճառագայթի ազդեցությանը, այս հետազոտությանը նվիրված համառոտ նկարագրություն է հրապարակված New Scientist ամսագրում:

Հետազոտության առարկա են դարձել Haemaphysalis flava տեսակի տիզերը: Գիտնականները պատահաբար են հայտնաբերել, որ այդ հոդվածոտանիները կարող են վերապրել վակուումի մեջ մնալը, երբ տեսել են, որ վակուում ստեղծող սարքի խողովակներով վերապրած տիզերը փորձում են փախչել:

Նոր գիտափորձի ժամանակ տիզերին պահել են անօդ պայմաններում 30 րոպե, և միևնույն ժամանակ նրանց վրա ուղղված է եղել էլեկտրոնային միկրոսկոպի հզոր ճառագայթը: Պարզվել է, որ կենդանիները վնասվածքներ են ստացել, սակայն ավելի բարվոք պայմաններ տեղափոխվելով՝ սկսել են ակտիվ շարժվել: Դրանից հետո բոլոր 20 ճառագայթված և այլ փորձություններին մասնակցած տիզերը ևս 2 օր կենդանի են մնացել:

Հետագա փորձերի ժամանակ, երբ ճառագայտահարման են ենթարկվում տիզերի միայն որոշ մարմնի հատվածներ, պարզ է դարձել, որ հիմնական խոցող ազդեցություն ունենում է ճառագայթը և ոչ թե վակուումը:

Գիտնականները փաստում են, որ այս հետազոտության հիման վրա կարելի է ասել, որ շատ պարզագույն օրգանիզների վակուումի հանդեպ կայունութունը կարող է թերագնահատված լինել:

 

 

Տիզը ամենակենսունակ կենդանին է ճանաչվել (տեսանյութ և լուսանկարներ)