Գարեջուրը «փոր չի առաջացնում». հետազոտություն

17:34 • 05.04.12

Գերմանիացի մի խումբ փորձագետներ պարզել են, որ գարեջուր խմելը չի կարող որովայնի չափերի մեծացման պատճառ հանդիսանալ, տեղեկացնում է «Դեյլի Մեյլ»-ը:

Շուրջ 4 տարի տևած հետազոտությանը մասնակցել է մոտ 20 հազ մարդ: Նրանք պարբերեբար տեղեկացրել են, թե որքան գարեջուր են խմում, ինչպես նաև անձնական քաշի մասին տվյալներ են հաղորդել:

Այնուամենայնիվ, գիտնականները նշել են, որ գարեջուրը թեև «փոր չի առաջացնում», բայց դրա շատ օգտագործումը կարող է ճարպակալման պատճառ դառնալ:

Գարեջուրը «փոր չի առաջացնում». հետազոտություն