Մալդիվների լողափն անասելի փայլուն է դարձել
Մալդիվյան կղզիների Վադհու լողափը բազմաթիվ զբոսաշրջիկների զարմացրել է իր անսովոր գույներով, տեղեկացնում է «Միրոր»-ը:
Փորձագետ Փիթեր Ֆրենքսը, անդրադառնալով «Բիո լուսարձակում» կոչվող երևույթին, նշել է, որ ալիքների շարժման ընթացքում, պլանկտոնում առկա քիմիական միացությունների հետևանքով, յուրաքանչյուր օրգանիզմ կապույտ լույս է առկայծում:
«Երբ միմյանց են բախվում միլիարդավոր օրգանիզմներ, տեղի է ունենում բիո լուսարձակումը»,- ասել է Ֆրենքսը, հավելելով, որ այս երևույթը հիմնականում շատ հազվադեպ է պատահում, այն էլ ծովափից հեռու:










