Google-ի ակնոցը կարող է փոխարինել բջջայինին (տեսանյութ)

10:51 • 05.04.12

Google ընկերությունը ներկայացրել է առաջին համակարգչային Project Glass ակնոցը, որը կարող է փոխարինել բջջային հեռախոսներին, պլանշետներին և նավիգացիոն համակարգերին, տեղեկացնում է WSJ-ը:

Ակնոցը կարող է միանալ համացանցին, տեղեկացնել եղանակի տեսությունը, հուշել հետիոտնի երթուղին, լուսանկարել, ինչպես նաև երաժշտություն լսել, շփվել այլ ընկերների հետ:

Ընկերությունից նշում են, որ նախագծի հիմնական գաղափարն է` օգնել մարդկանց ավելի լավ ճանաչել աշխարհիը: Ներկայացված տեսահոլովակում երևում է, որ Project Glass-ը լինզայի նման սարք է, որը միանում է աջ աչքին:

 

Google-ի ակնոցը կարող է փոխարինել բջջայինին (տեսանյութ)