Ճարպակալումը կարող է արգանդի քաղցկեղի պատճառ դառնալ. հետազոտություն

15:53 • 05.04.12

Մեծ Բիրտանիայի Օնկոլոգիայի գիտահետազոտական կենտրոնի կատարած հետազոտության արդյունքում հայտնաբերվել է, որ ճարպակալումը կարող է արգանդի քաղցկեղի առաջացման պատճառ լինել, տեղեկացնում է «Բի Բի Սի»-ն:

վերջին տվյալների համաձայն` վերջին 10 տարվա ընթացքում Մեծ Բրիտանիայում արգանդի քաղցկեղով հիվանդ կանանց թիվը 40%-ով աճել է: Այս ցուցանիշը գիտնականները կապում են ճարպակալության հետ:

Նշվում է, որ թեև այդ հիվանդության հետևանքով մարդկանց մահացության թիվն աճել է, այնուամենայնիվ, բժշկության զարգացման շնորհիվ, այդ ախտորոշմամբ կանայք ավելի երկար են ապրում քան 10 տարի առաջ:
 

Ճարպակալումը կարող է արգանդի քաղցկեղի պատճառ դառնալ. հետազոտություն