Apple-ը տարեվերջին iPanel անվամբ հեռուստացույց կարտադրի

01:12 • 06.04.12

Apple ընկերությունը սեփական ապրանքանիշով հեռուստացույց է արտադրելու, որը կկոչվի iPanel և շուկայում կհայտնվի այս տարվա վերջին եռամսյակում, հաղորդում է Appleinsider կայքը` հղում կատարելով Jefferies & Co ընկերության վերլուծաբան Պետեր Միզեկին (Peter Misek):

Նախկինում սպասվում էր, որ այդ սարքը շուկա կhանվի iTV անվանումով: Սակայն վերլուծաբանը պնդում է, որ նոր արտադրանքը հավաքական մուլտիմեդիայի կենտրոն կլինի, այդ պատճառով Apple-ը նախընտրում է դրան հնարավորինս ընդհանրական անվանում տալ:

Բացի այդ, մասնագետը նշում է, որ iTV ապրանքանիշի հեղինակային իրավունքը պատկանում է բրիտանական համանուն հեռուստատեսային ցանցին, և դա լուրջ դժվարություններ կստեղծեր:

Պետեր Միզեկը կարծում է, որ iPanel-ը մոտ 1.25 հազար դոլար կարժենա, և նրա վաճառքն էլ ավելի կխթանի ընկերության այլ արտադրանքների նկատմամբ հետաքրքրությունը, քանի որ նոր մարդկանց կծանոթացնի ընկերության կողմից զարգացվող «Էկոհամակարգին»:

 

Apple-ը տարեվերջին iPanel անվամբ հեռուստացույց կարտադրի