Թուրքիայում արտադրված առաջին էլեկտրական մեքենան Էրդողանն անձամբ է փորձարկել (լուսանկարներ)
Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը փորձարկել է Թուրքիայում արտադրված առաջին էլեկտրական ավտոմեքենան:
«Ուրախ եմ, որ մեր երկրում շրջակա միջավայրի մասին մտածող մեքենա է ստեղծվել: Հուսով ենք, որ այն կնպաստի օդի աղտոտվածության մակարդակի նվազեցմանը»,- ասել է նա:
Դոլմաբահչեում գտնվող իր աշխատավայրի մոտ նա փորձարկել է Renault-ի թուրքական մասնաճյուղի կողմից նվեր ստացած ավտոմեքենան:
«Իրոք շատ անձայն և նուրբ մեքենա է և ինչպես տեսնում եք կարող է մինչև 150 կմ/ժ արագություն զարգացնել: Նման մեքենաների ստեղծմանը զուգահեռ մենք պետք է ավելացնել էլեկտրաէներգիայով մեքենան լիցքավորելու կայանները: Քաղաքապետարաններն արդեն սկսել են աշխատել այդ ուղղությամբ: Ես այս քայլը շատ եմ կարևորում, հատկապես, որ գնի տեսանկյունից մյուս մեքենաներից շատ չի տարբերվում »,- ասել է նա:
















