Բիլ Գեյթսը ֆինանսավորել է կոյուղաջրերը խմելու ջրի վերածող սարքի ստեղծումը
Մեծ Բրիտանիայի Մանչեսթըրի համալսարանի գիտնական, նանոտեխնոլոգիաների ոլորտի մասնագետ Սառա Հեյը` Բիլ Գեյթսի ֆինանսկան օժանդակությամբ հանձն է առել կոյուղաջրերը խմելու ջրի վերածող սարքի ստեղծմանը, գրում է Daily Mail-ը:
Հեյը նշել է, որ բակտերիաների և փոքր մետաղյա նանոմասնիկների խառնուրդ ներկայացնող զտիչ սարքը, կոյուղաջրից պիտանի ջրածինը կլանելով և ջրի մնացորդը զտելով, ջուրը դարձնում է պիտանի խմելու համար:
Նշվում է, որ սարքը առավել օգտակար կլինի Երրորդ աշխարհի երկրների համար, որտեղ խմելու ջրի պակասն առավել սուր է արտահայտված:
Հետագայում Գեյթսը մտադիր է ևս 1մլն դոլար տրամադրել` օգտակար սարքի կատարելագործման նպատակով:
Գիտնականը նշել է, որ սարքի նախատիպը պատրաստ կլինի 2013թ.-ին:










