Ինտերնետի դանդաղելու հարցում մասնագետները կասկածում են հաքերներին

12:17 • 06.04.12

Երեկ ինտերնետի աշխատանքը զգալիորեն դանդաղել է աշխարհի տարբեր ծայրերում, մասնավորապես` Հյուսիսային Ամերիկայում, Եվրոպայում և հատկապես Ասիայում, տեղեկացնում է Mashable-ը, հավելելով, որ այդ հարցում մասնագետները կասկածում են հաքերներին:

Ինչպես հայտարարել են աշխարհի ամենամեծ հաքերային խմբի` Anonymous-ի ներկայացուցիչները, երեկ նրանց հաջողվել է «կոտրել» Չինաստանի կառավարական մոտ 500 կայք, որոնց գլխավոր էջերում հայտնվել է հետևյալ հայտարարությունը. «Հարգելի Չինաստանի կառավարություն, դու մեղսունակ ես: Այսօր «կոտրվեցին» քո կայքերը, վաղը կփլուզվի քո ստոր ռեժիմը»:

Նշվում է, որ ամենայն հավանականությամբ` Anonymous-ի գործողությունների և աշխարհում ինտերնետի դանդաղեցման միջև կարող է կապ լինել: Ամեն դեպքում, հայտնի է, որ նմանատիպ զանգվածային հաքերային գործողությունները ինտերնետային մեծ ռեսուրսներ են պահանջում:

Ինտերնետի դանդաղելու հարցում մասնագետները կասկածում են հաքերներին