Մալարիայի` նոր գտնված հարուցիչի դեմ դեղամիջոցներն անզոր են

13:46 • 06.04.12

Գիտնականները հայտնաբերել են մալարիայի նոր տեսակներ, որոնց դեպքում նախկինում կիրառվող դեղամիջոցները կարող են անարդյունավետ լինել:

Դեղամիջոցների նկատմամբ դիմացկուն հարուցիչները հայտնաբերվել են Թայլանդի և Բիրմայի սահմանային հատվածում՝ սկզբնական օջախից 800կմ հեռավորության վրա, հայտնում է The Lancet բժշկական ամսագիրը:

Տարիներ շարունակ մալարիայի դեմ ամենաարդյունավետ դեղամիջոցը համարվում էր չինական Artemisia annua բույսից ստացվող հաբը:

Գիտնականները նշում են, որ այլ տարածքներում պարազիտների այդ տեսակի հայտնաբերման դեպքում, հիվանդւոթյունը կարող է ստանալ անբուժելի բնույթ:

Համաձայն 2011թ.-ի Մալարիայի համաշխարհային զեկույցի՝ 2010 թվականին մալարիայից մահացել է մոտ 655 հազ մարդ, որոնց մեծ մասը` հղի կանայք և երեխաներ:
 

Մալարիայի` նոր գտնված հարուցիչի դեմ դեղամիջոցներն անզոր են