Շնաձկների դեմ պայքարում արդյունավետ կարող է լինել սովորական մագնիսը (տեսանյութ)
Ամերիկյան SharkDefense հետազոտական ընկերության գիտնականները պարզել են, որ սովորական մագնիսը կարող է բազմաթիվ մարդկանց կյանք փրկել շնաձկների հարձակումից, քանի որ դրանք վանում են այդ գիշատիիչներին, գրում է Daily Mail-ը:
Փորձերի ընթացքում գիտնականը մի կտոր մագնիս է գցել բաց վարդագույն և դեղնավուն շնաձկներներով լի ջրի մեջ: Մագնիսի`ջրում հայտնվելուց հետո շնաձկների մոտ «խուճապ» է սկսվել: Նրանք փորձել են որքան հնարավոր է հեռու լողալ մագնիսի ընկած վայրից:
Մեկ այլ փորձի ընթացքում, երբ շնաձկան աչքերը փակելով, նրա գլխին են մոտեցրել մագնիսը, գիշատիչն անհանգիստ վարք է դրսևորել և փորձել է վանել այն:
Մասնագետները կարծում են, որ շնաձկների նման տարօրինակ վարքի պատճառը մագնիսի` կենդանիների էլեկտրական ազդակների հետ հատումն է, որոնք օգնում են շնաձկներին կողմնորոշվել ջրում: Հատման արդյուքում տեղի է ունենում ուժեղ լուսարձակում, որը ժամանակվորապես կուրացնում է շնաձկներին:
Գիտնականը համոզված է, որ այս բացահայտումը կօգնի բազմաթիվ լոզորդների և սուզորդների շնաձկների զոհ չդառնալ:










