Մարմնավաճառների կայքը փակելը հարցի լուծում չէր. սեքսապաթոլոգ

17:13 • 06.04.12

Սեքսապաթոլոգ Վրեժ Շահրամանյանը կարծում է, որ վերջին շրջանում մեծ աղմուկի պատճառ դարձած armgirls.am կայքի փակումը մարմնավաճառությունը կասեցնելու հարցի լուծում չէր:

«Երևույթը չկասեցվեց: Նույն մարմնավաճառները այլ երկրների կայքերում վերագրանցվեին: Կայքի փակելը հարցի տրամաբանական լուծում չէր»,- ասաց սեքսապաթոլոգը:

Նա կարծում է, որ կայքի շուրջ բարձրացված աղմուկը տեղին չէր, անգամ արհեստական էր. «Ուղղակի անվանումն էր տարօրինակ` հայ աղջիկներ, վիրավորական և ոչ տեղին երանգ ունի»,- ասաց բանախոսը:

Նրա խոսքով վերջին մեկ տարվա ընթացքում հետազոտված 400 մարմնվաճառներից 300-ի մոտ գրանցվել է սեռավարակ, ուստի նա գտնում է, որ նրանց պարբերական ստուգումները պարտադիր են։

«Նույնիսկ կոմերցիոն սեքսից օգտվելու դեպքում պետք է ունենանք անհրաժեշտ տեղակատվություն, որ խնդիր չառաջացնի իրենց դիմողների մոտ»,- ասաց նա:

Նա նշեց նաև, որ հայ մարմնավաճառներ գրանցվում են նաև ռուսակայն կայքերում։
 

Մարմնավաճառների կայքը փակելը հարցի լուծում չէր. սեքսապաթոլոգ