Բջջային հեռախոսները, այնուամենայնիվ, նպաստում են ուղեղի քաղցկեղի առաջացմանը

16:43 • 07.04.12

Environmental Health Trust-ի գիտնականների մի խումբ հերքել է նախորդ ամռանը արված ուսումնասիրության արդյունքները, համաձայն որոնց՝ բջջային հեռախոսները չեն նպատում ուղեղի քաղցկեղի զարգացմանը երեխաների և դեռահասների շրջանում: Այս մասին հայտնում է foxnews.com-ը:

Ըստ 2011թ .-ի այդ ուսումնասիրության` բջջային հեռախոսից օգտվողների մոտ ուղեղի քաղցկեղի զարգացման հավանականությունը նույնքան փոքր է, որքան չօգտվողների մոտ:

Այնուամենայնիվ Environmental Health Trust-ի գիտնականների կողմից արված նոր հետազոտությունը, որը տպագրվել է Journal of the National Cancer Institute ամսագրում պնդում է, որ բջջային հեռախոսները նպաստում են ուղեղի ուռուցքի զարգացմանը: Գիտնականները փաստում են, որ երեխաների մոտ բջջային հեռախոսի 2 տարուց ավել օգտագործումը 115 տոկոսով բարձրացնում է ուղեղի քաղցկեղի զարգացման վտանգը:
 

Բջջային հեռախոսները, այնուամենայնիվ, նպաստում են ուղեղի քաղցկեղի առաջացմանը