Իսրայելցի գիտնականները քաղցկեղի դեմ պատվաստանյութ են ստեղծել

15:26 • 08.04.12

Թել Ավիվի համալսարանի գիտնականների և Vaxil Biotheraputics դեղագործական ընկերության համատեղ անցկացված հետազոտության արդյունքում քաղցկեղի դեմ պատվաստանյութ է ստեղծվել, գրում է The Telegrapհ-ը:

Գիտնականների պնդմամբ՝ պատվաստանյութը, ներարկվելով հիվանդի օրգանիզմ, ուռուցքային բջիջները վերացնող հակամարմիններ է ստեղծում, որոնք հնարավորություն են տալիս դիմադրողական համակարգին պայքարել հիվանդության դեմ:
Տվյալ հակամարմինները ստեղծվել են քաղցկեղային բջիջների մեջ պարունակվող MUC1 մոլեկուլների շնորհիվ,որոնք էլ նպաստում են դիմադրողականության բարձացմանը:

Հետազոտությանը մասնակցել են քաղցկեղով տառապող տասը հիվանդներ, որոնցից յոթի մոտ պատվաստանյութը ստանալուց հետո դրական փոփոխություններ են նկատվել: Այժմ նրանց դիմադրողական համակարգն ավելի ուժեղ է և ակտիվորեն պայքարում է քաղցկեղային բջիջների դեմ:

Սակայն պատվաստանյութն արդյունավետ է այն դեպքում, եթե այն ներարկվել է հիվանդության զարգացման սկզբնական փուլում՝ քանի դեռ այն չի հասցրել տարածվել մարմնով մեկ:

 



 

Իսրայելցի գիտնականները քաղցկեղի դեմ պատվաստանյութ են ստեղծել