Մարսում «փղի գլուխ» են հայտնաբերել (տեսանյութ)

12:07 • 09.04.12

NASA-ի տիեզերական տեսախցիկները Մարսում տարօրինակ լուսնկար են ֆիքսել, տեղեկացնում է «Ֆըրսթ Փոսթ»-ը:

Լուսանկարում երևացող մակերեսի հատվածը նման է փղի գլխի: Գիտնականներն այս երևույթը բացատրում են են նրանով, որ անհայտ պայմաններում տեսած պատկերները, մարդիկ նմանեցնում են իրենց ծանոթ պատկերների հետ:

«Լավայի հոսքը խորտակել է հսկայական մակերես, ամենայն հավանականությամբ` այդ հատվածում այն ինչ-որ արգելքի կամ արգելքների է հանդիպել»,- ասել է Արիզոնայի համալսարանի երկրաբան Ալֆրեդ Մաքյուենը:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Մարսի վրա, այլ պատկերներ են հայտնաբերվել, մասնավորապես` «Մարսի դեմքը», սակայն հետագայում պարզվել է, որ այն պարզապես օպտիկական պատրանք է: 

 

Մարսում «փղի գլուխ» են հայտնաբերել (տեսանյութ)