«Ուշիմ» մոնիտորը կհոգա օգտվողների առողջության մասին

17:15 • 09.04.12

Philips ընկերությունը հայտարարել է նոր` ErgoSensor մոդելի 61 սմ-անոց մոնիտորը վաճառքի հանելու մասին, տեղեկացնում է vesti.ru կայքը:

«Ուշիմ» մոնիտորն ունակ է իր առջև նստած աշխատակիցների կեցվածքին վերաբերող խորհուրդներ տալ: Սենսորի միջոցով այն կարող է որոշել թե աշխատողը որքան հեռավորության վրա է մոնիտորից կամ ինչ անկյունից է դիտում: Եթե մոնիտորից օգտվողը բավական մոտ է նստած, ապա այն խորհուրդ կտա ուղղել մեջքը, իսկ եթե երկար է ժամանակ է անցկացրել դրա դիմաց` կհիշեցնի հանգստանալու մասին:

Սան Ֆրանցիսկոյի համալսարանի պրոֆեսոր Դեյվիդ Ռեմփելը նշել է, որ եթե մոնիտորի դիրքը չափից բարձր է կամ ցածր, դրանից օգտվողը ստիպված է անընդհատ շարժել գլուխը, ինչի հետևանքով պարանոցում ցավեր են առաջանում:

Պրոֆեսորի հավաստմամբ` մոնիտորի դիրքը պետք է 10-ից 20 աստիճանով ցածր լինի աչքերից:

Ավելացնենք, որ ErgoSensor-ը ԵՄ երկրներում կվաճառվի 285 եվրոյով: