Սեուլի օդում ՉԹՕ են նկարահանել
Հարավային Կորեայի մայրաքաղաք Սեուլի վրայով թռչող ինքնաթիռի մոտ սպիտակ ՉԹՕ է հայտնվել, գրում է Daily Mail-ը:
Տեսագրված կադրերում երևում է ,թե ինչպես է սպիտակ ՉԹՕ-ն հայտնվում ինքնաթիռի կողքին, այնուհետև միանգամից մեծ արագությամբ անհետանում է տեսադաշտից: Երբ օբյեկտն արագացնում է ընթացքը, պարզ լսվում է ինչ-որ աղմուկ, ինչը կարծես ուշադրություն շեղելու համար է ստեղծվում:
Տեսանյութի վերաբերյալ հնչած կարծիքները հակասական են, ոմանք համոզված են ,որ դա իրական ՉԹՕ է, իսկ ոմանք էլ հրաժարվում են հավատալ դրան:










