Սարդի թույնը կարող է բուժել կրծքի քաղցկեղը
Ավստրալիայի Ջեյմս Քուքի Համալսարանի պրոֆեսոր Նորել Դելին կարծում է, որ սարդի թույնը կարող է բուժել կրծքի քաղցկեղը, գրում է cairns.com.au կայքը:
Դելին սարդերի թույնը հետազոտելու նպատակով Կրծքագեղձի քաղցկեղի ազգային հիմնադրամից շուրջ 200 հազ ԱՄՆ դոլար դրամաշնորհ է ստացել:
Գիտնականը մտադիր է հատուկ լաբորատոր պայմաններում հետազոտել հարյուրավոր սարդերի և պարզել, թե որքանով է դրանց թույնը ոչնչացնում քաղցկեղածին բջիջները:
«Մենք հույս ունենք գտնել այնպիսի մոլեկուլ, որ կկարողանա ոչնչացնել քաղցկեղածին բջիջը»,- ասել է Դելին, հավելելով, որ սարդի թույնը մեծ ներուժ ունի:










