Պենտագոնը որոշել է «տերմինատոր» ստեղծել (տեսանյութ)
Միացյալ Նահանգների ռազմական գերատեսչության ներքո գործող Պաշտպանական ոլորտի նախագծերի հեռանկարային հետազոտությունների գործակալությունը (DARPA) մտադիր է մարդանման ռոբոտի ստեղծման մրցույթ հայտարարել: Ըստ ամերիկյան լրատվամիջոցների` երկոտանի ռոբոտը պետք է ոչ միայն մարդու նման շարժվի, վազի, այլև կարողանա կողմնորոշվել տեղանքում, հաղթահարել դժվարությունները, նույնիսկ` մեքենա վարել:
Ակնկալվում է, որ նախագիծը կիրականացվի մոտ ապագայում, Grand Challenge հերթական մրցույթի շրջանակում, որտեղ հեղինակները կարող են ներկայացնել իրենց ձեռքբերումները:
Այս տեղեկությունը հաստատել է HDT Robotics ընկերության առաջադեմ ծրագրերի բաժնի տնօրեն Քենթ Մեսին:
«Առաջիկայում սպասվող Grand Challenge-ի նպատակն է ստեղծել հումանոիդ- ռոբոտի, որը կարող է գործել մարդկանց միջավայրում և օգտվել այն իրերից, որոնք օգտագործում են մարդիկ»,- ասել է Մեսին` հավելելով, որ ռոբոտները կօգտագործվեն «տարերային աղետների դեպքում»:










