Վիտամին C-ն դեմքի բշտերի հիմնական «մարտիկ». հետազոտություն
Մաշկաբանները պարզել են,որ վիտամին C-ն կենսական կարևորություն ունի մաշկի համար, քանի որ նպաստում է` կնճիռների առաջացումը և մաշկի վաղաժամ ծերացումը կանխող կոլագենի և էլաստինի առաջացմանը, գրում է DailyMail-ը:
Բացի այդ, վիտամին C-ն դրական ազդեցություն է թողնում մաշկի վրա, քանի որ այն մաշկը շրջակա միջավայրի վնասակար ազդեցությունից`ուլտրամանուշակագույն ճառագայթումից, օդի աղտոտումից պաշտպանող հակաօքսիդանտների դեր է կատարում:
Վիտամին C-ն նաև պայքարում է մաշկի մուգ բծերի դեմ, այլ նաև նպաստում տիրոսինազի արտադրությանը, որն իր հերթին մաշկի պիգմենտացիայի «արտադրողն» է:
Գիտնականները համոզված են,որ մաշկի համար վիտամին C-ի անհրաժեշտ քանակը ապահովելու համար բավական չէ միայն դրանով հարուստ սննդի օգտագործումը: Նրանք խորհուրդ են տալիս օգտագործել վիտամին C-ի հիմքով պատրաստված դեմքի քսուքներ: Սակայն շեշտում, որ քսուքր արդյունավետ կլինի, եթե դրա բաղադրության մեջ վիտամին C-ի պարունակությունը առնվազն 10 % լինի:










