Վերջին 140 տարում Համաշխարհային օվկիանոսում ջրի ջերմաստիճանը բարձրացել է
Ամերիկացի և բրիտանացի գիտնականները հատազոտության արդյունքում պարզել են, որ Համաշխարհային օվկիանոսում ջրի ջերմաստիճանը մի քանի տասնորդականով բարձրացել է, տեղեկացնում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը:
Գիտնականները ներկա ցուցանիշները համեմատել են 1872-76թթ. բրիտանական «Չելենջեր» նավով իրականացրած արշավի ընթացքում ստացված ցուցանիշների հետ:
Համեմատելով այդ տվյալները` պարզվել է, որ 140 տարվա ընթացքում Համաշխարհային օվկիանոսի ջերմաստիճանը բարձրացել է 0.59 աստիճանով: Իսկ 366մ խորության վրա այդ ջերմաստիճանն աճել է 0.39 աստիճանով:










