Շոտլանդական վիսկին հասունացման համար տիեզերք է ուղարկվել

14:18 • 10.04.12

Շոտլանդական վիսկի արտադրող Ardberg ընկերությունը NanoRacks LLC գիտահետազոտական կենտրոնի հետ համատեղ կաղնու տակառներով վիսկի է ուղարկել տիեզերք, տեղեկացնում է Orange.co.uk կայքը։

Տակառները տիեզերքում կմնան մինչև 2013թ. վերջը։ Նախաձեռնողների հիմնական նպատակն է՝ տեսնել թե տիեզերքում ինչպես կհասունանա վիսկին։

Ինչպես նշել են արտադրող ընկերության ներկայացուցիչները՝ այս փորձարկումը բոլորովին նոր հեռանկարներ կստեղծի իրենց գործունեությունը զարգացնելու համար։ 

Շոտլանդական վիսկին հասունացման համար տիեզերք է ուղարկվել