Mimosa Pudica բույսը փակվում է հպումից (տեսանյութեր)
Mimosa Pudica բույսը, որի անգլերեն անվանում կարելի թարգմանել որպես «Ինձ չդիպչես», արտաքինից սովորական տեսք ունի, սակայն այն իր յուրահատուկ անվանումն ստացել է ոչ պակաս յուրահատուկ առանձնահատկության շնորհիվ: Ընդամենը մեկ հպումը բավական է, որ բույսի տերևները փակվեն:
Բույսի գիտական ավնանումը Mimosa Pudica է ,ինչը լատիներենից թարգմանաբար նշանակում է ամաչկոտ: Բույսը տարածված է Հարավային և Կենտրոնական Ամերիկաներում, սակայն այժմ այն աճում է բարենպաստ կլիմայական պայմաններ ունեցող այլ տարածաշրջաններում ևս:
Որոշ գիտնականներ հակված են այն մտքին, որ բույսի նման տարօրինակ «պահվածքը» պաշտպանիչ դեր է կատարում, քանի որ խոտակեր կենդանիների մոտենալու դեպքում բույսի տերևները կտրուկ փակվում են և շփոթության մեջ գցում դրանց: Կենդանիներն էլ, կարծելով, թե շարժվող օբյեկտը միջատներ են, հեռանում են առանց բույսը վնասելու:
Երբ բույսի տերևները որոշակի հատվածում «հպում են զգում», այդ հատվածի բջիջները արտազատում են հատուկ քիմիական նյութեր`այդ թվում նաև կալիում, որոնք ջուրը դուրս են մղում բջիջներից դուրս են մղում հեղուկը, որոնք առանց ջրի կորցնում են էլաստիկությունը, և որպես արդյունքում կծկվում:










