Ռուսաստանը կփորձարկի զրահապատ նոր ամենագնացը (տեսանյութ և լուսանկարներ)

22:11 • 10.04.12

Ռուսաստանի «Ռազմաարդյունաբերական ընկերությունը» «Վոլկ» մոդուլային զրահամեքենայի 3 տարատեսակի փորձարկում կիրականացնի, այս մասին հաղորդում է «Ինտերֆաքսը»` հղում կատարելով ՌԴ ռազմաարդյունաբերական համալիրի (ՌԱՀ) մամուլի քարտուզար Սերգեյ Սուվորովին:

Նրա խոսքերով, ընկերությունը կստուգի բաց բեռնախցիկով ավրոմեքենաները և զրահապատ մոդուլով, անձնակազմի տեղափոխման համար 4x4 անիվային բազայով և 6x6 անիվային բազայով տարբերակները:

Բոլոր ավտոմեքենաները ստեղծված են մոդուլային սխեմայով, որը հնարավորություն է տալիս ավտոմեքենայի նշանակությունը փոխել մոդուլի փոխարինման միջոցով: Մոդուլի փոխարինման գործողությունն այնքան է պարզեցված, որ կարելի է դաշտային պայմաններում իրականացնել:

«Վոլկ» զրահամեքենայի վրա տեղադրված է ЯМЗ-534 շարժիչ, որը համապատասխանում է Եվրո-4 և Եվրո-5 ստանդարտներին:

Սուվորովը նշել է, որ այդ ուժային ագրեգատները լայն արդիականացման ռեզերվ ունեն և հնարավոր է դրանց հզորությունը հասցնել 300 ձիաուժի: Շարժիչի հզորացման անհրաժեշտություն կարող է առաջանալ, օրինակ, զրահամեքենայի «Բա» դասի բազային զրահապատումը առավել ամրացնելու պարագայում:

«Վոլկը» համալրված է անկախ և փոփոխվող կոշտության կառավարվող կախոցներով: Հիդրոպնևմատիկ կախոցների շնորհիվ մեքենայի լուսածերպը կարող է փոփոխվել 250-ից 550 մմ սահմանում, որը աննախադեպ անցողունակություն կապահովի:

ГАЗ-2330


 

 

Ռուսաստանը կփորձարկի զրահապատ նոր ամենագնացը (տեսանյութ և լուսանկարներ)